LAW ON ENSURING ROAD TRAFFIC SAFETY
Անբավարար տեսանելիություն
մառախուղի, անձրևի, ձյունաթափի և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար այլ անբարենպաստ եղանակի պայմաններում, ճանապարհի տեսանելիություն և (կամ) մինչև 300 մետր տեսանելիության հեռավորություն։
Ավտոդրոմ
տրանսպորտային միջոցների վարման ուսուցման կամ հմտություն ձեռք բերելու նպատակով վարժություններ կատարելու համար անշարժ տեղակայված կառույցներով, սարքերով և տարրերով կահավորված, ցանկապատված, առանձնացված փակ տարածք։
Ավտոհրապարակ
տրանսպորտային միջոցների վարման ուսուցման նպատակով վարժություններ կատարելու համար շարժական սարքերով և տարրերով կահավորված առանձնացված տարածք։
Ավտոմոբիլ
ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար նախատեսված մեխանիկական տրանսպորտային միջոց (թեթև մարդատար ավտոմոբիլ, ավտոբուս, բեռնատար ավտոմոբիլ, բեռնաուղևորատար ավտոմոբիլ, հատուկ ավտոմոբիլ, էլեկտրամոբիլ): Այս հասկացությունն իր մեջ ներառում է տրոլեյբուսները, այսինքն` էլեկտրահաղորդիչով միացված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցները: Հասկացությունն իր մեջ չի ներառում այնպիսի տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են գյուղատնտեսական տրակտորները, որոնց օգտագործումը ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար հանդիսանում է լրացուցիչ գործառույթ։
Բնակավայր
կառուցապատ տարածք, որի մուտքն ու ելքը նշված են բնակավայրի ճանապարհային նշաններով։
Երթևեկելի մաս
ճանապարհի տարր` նախատեսված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկության համար։
Երթևեկության գոտի
րթևեկելի մասի գծանշված կամ չգծանշված երկայնական գոտի, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթևեկության համար։
Երկաթուղային գծանց
ճանապարհի նույն մակարդակի վրա երկաթուղու կամ տրամվայի առանձնացված պաստառ ունեցող ուղիների հատումը։
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց
կանգառի կետեր (կանգառներ) ունեցող երթուղիներով շարժվող ուղևորներ և (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոց (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս)։
Թույլատրելի առավելագույն զանգված
վարորդով, ուղևորներով և բեռով բեռնված, լրակազմված ու լիցքավորված տրանսպորտային միջոցի զանգված, որն արտադրող կազմակերպությունը սահմանել է որպես առավելագույն թույլատրելի: Որպես մեկ ամբողջություն՝ շարժվող տրանսպորտային միջոցների միակցված շարժակազմի թույլատրելի առավելագույն զանգված է համարվում դրա կազմում գտնվող բոլոր տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածների գումարը։
Խաչմերուկ
միևնույն մակարդակի վրա ճանապարհների հատման, միացման կամ անջատման տարածք, ներառյալ` այդպիսի հատումով, միացումով, անջատումով առաջացած տարածքը, որը պայմանականորեն սահմանազատված է այդ ճանապարհների երթևեկելի մասերի հատման, միացման կամ անջատման տիրույթում առկա կորացումների համապատասխանաբար հակադիր սկզբնակետերը միացնող երևակայական գծերով: Մերձակա տարածքից ելքը ճանապարհ խաչմերուկ չի համարվում։
Կազմակերպված հետիոտնային շարասյուն
համատեղ, մեկ ուղղությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանապարհով շարժվող մարդկանց խումբ։
Կանգառ
մինչև 5 րոպե կամ ուղևորի նuտելու, իջնելու և (կամ) տրանuպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանuպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը։
Կայանում
5 րոպեից ավելի տրանսպորտային միջոցն կանխամտածված անշարժ վիճակի բերելը, բացառությամբ ճանապարհային երթևեկության այլ մասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը կանխելու, ուղևորի նստելու, իջնելու և (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի։
Կարգավորող
ճանապարհային երթևեկությունը կարգավորելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ կարգավորումն իրականացնող անձ։
Կողնակ
տրանսպորտային միջոցի կանգառի, հեծանվորդի և հետիոտնի երթևեկության, ճանապարհի վերանորոգման ժամանակ շինանյութերի տեղադրման կամ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի համար նախատեսված, երթևեկելի մասին հարող, դրանից ծածկույթի տեսակով տարբերվող կամ համապատասխան գծանշումով առանձնացված ճանապարհի տարր։
Կցորդ (կիսակցորդ)
շարժիչով չկահավորված տրանսպորտային միջոց, որը նախատեսված է մեխանիկական տրանսպորտային միջոցով շարժման մեջ դրվելու և դրա կազմում որպես մեկ ամբողջություն երթևեկելու համար (ներառյալ՝ հատուկ կցորդը)։
Հարկադրված կանգառ`
տրանսպորտային միջոցի անuարքության, վարորդի (ուղևորի) ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակով և (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված` վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով տրանuպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը: Կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա.
Հեծանիվ
առնվազն երկու անիվ ունեցող և, որպես կանոն, դրա վրա գտնվող անձի մկանային ուժով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի oգնությամբ շարժման մեջ դրվող տրանuպորտային միջոց, բացառությամբ հաշմանդամային uայլակի, որը կարող է ունենալ նաև երկարատև ծանրաբեռնվածության ռեժիմում 0.25 կՎտ-ը չգերազանցող նոմինալ առավելագույն հզորությամբ` 25 կմ/ժ-ից ավելի արագության դեպքում ավտոմատ անջատվող էլեկտրական շարժիչ։
Հետիոտն
տրանսպորտային միջոցից դուրս` ճանապարհի վրա գտնվող անձ, բացառությամբ ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելու իրավասություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով այդ աշխատանքներն իրականացնող անձի: Հետիոտնին հավասարեցվում է առանց շարժիչի հաշմանդամային սայլակով տեղաշարժվող, հեծանիվ, մոպեդ, մոտոցիկլ տանող կամ բեռնասայլակ, սահնակ, մանկասայլակ կամ հաշմանդամային սայլակ քաշող (հրող) անձը, ինչպես նաև շարժիչով հաշմանդամային սայլակով հետիոտնի արագությամբ տեղաշարժվող հաշմանդամը։
Հետիոտնային անցում
ճանապարհային նշաններով և (կամ) գծանշումներով նշված և օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտների տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասի առանձնացված հատված։
Ճանապարհ
առնվազն մեկ երթևեկելի մաս ունեցող, իսկ առկայության դեպքում նաև տրամվայի գծեր, մայթեր, կողնակներ և բաժանարար գոտիներ ներառող և օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների երթևեկության համար օգտագործվող կահավորված կամ հարմարեցված հողային գոտի կամ արհեստական կառույցի մակերես։
Ճանապարհային երթևեկություն
տրանսպորտային միջոցով կամ առանց դրա ճանապարհով մարդկանց տեղաշարժման և (կամ) բեռների փոխադրման ընթացքում առաջացող հասարակական հարաբերությունների համակարգ։
Ճանապարհային երթևեկության անվտանգություն
ճանապարհատրանսպորտային պատահարներից երթևեկության մասնակիցների պաշտպանվածության վիճակ։
Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ
ճանապարհային նշաններ, լուսացույցներ, պաշտպանիչներ, գծանշումներ և այլն։
Ճանապարհների ինժեներական կառույցներ
կանգառներ, երկաթուղային գծանցներ, քաղաքային էլեկտրատրանսպորտի գծեր, ավտոտաղավարներ, տրանսպորտային միջոցների կայանավայրեր, հանգստյան գոտիներ, ձյունապաշտպան անտառաշերտեր, տնկիներ, ճանապարհի օտարման շերտից դուրս գտնվող շրջանցող ուղիներ, հակահրդեհային և հակաձնահոսային կառույցներ, հակավթարային փակուղիներ, ճանապարհային կապ, լուսավորություն և այլն։
Ճանապարհատրանսպորտային պատահար
ճանապարհով տրանսպորտային միջոցի շարժման ընթացքում և դրա մասնակցությամբ առաջացած դեպք, որի հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ կամ վնասվել են տրանսպորտային միջոցներ, բեռներ, կառույցներ կամ պատճառվել է այլ նյութական վնաս։
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում
ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանը և դրանց հետևանքների ծանրության նվազեցմանն ուղղված գործունեություն։
ճանապարհային երթևեկության մասնակից
(այսուհետ` երթևեկության մասնակից)` ճանապարհային երթևեկությանը անմիջականորեն մասնակցող անձ` վարորդ, հետիոտն, ուղևոր։
Ճանապարհային երթևեկության կազմակերպում
ճանապարհային երթևեկության կարգավորմանն ուղղված կազմակերպչական, իրավական և տեխնիկական համալիր միջոցառումներ։
Մայթ
օրենսդրությամբ սահմանված կարգով հետիոտնի տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասին հարող կամ դրանից որևէ եղանակով առանձնացված ճանապարհի տարր։
Մեխանիկական տրանսպորտային միջոց
շարժիչով շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոց, ներառյալ` տրակտորները, ինքնագնաց մեքենաները և մեխանիզմները (բացի այն տրանսպորտային միջոցներից, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 50 խորանարդ սանտիմետրը), ինչպես նաև տրոլեյբուսները և էլեկտրամոբիլները։
Մերձակա տարածք
տրանսպորտային միջոցների միջանցիկ երթևեկության համար (բակեր, կայանատեղեր, փակ տարածքներ, ավտոլցավորման կայաններ և այլն) չնախատեսված, ճանապարհին անմիջականորեն սահմանակից տարածք։
Միջազգային երթևեկություն
այլ երկրում գրանցված և անընդմեջ կամ մինչև երկու ամսվա ընդմիջումով և մինչև մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվող տրանսպորտային միջոցի երթևեկությունը Հայաստանի Հանրապետությունում։
Մոպեդ
50 uմ3 աշխատանքային ծավալը չգերազանցող աշխատանքային ծավալով ներքին այրման շարժիչ կամ երկարատև ծանրաբեռնվածության ռեժիմում 0.25 կՎտ-ից ավելի և 4 կՎտ-ից պակաս նոմինալ առավելագույն հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող երկանիվ կամ եռանիվ մեխանիկական տրանuպորտային միջոց, որի առավելագույն կառուցվածքային արագությունը չի գերազանցում 50 կմ/ժ-ը: Մոպեդին են հավասարեցվում համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող քվադրիցիկլերը։
Մոտոցիկլ
կողային կցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանսպորտային միջոց, որի շարժիչի աշխատանքային ծավալը (ներքին այրման շարժիչի դեպքում) գերազանցում է 50 uմ3-ը, կամ առավելագույն կառուցվածքային արագությունը (ցանկացած շարժիչի դեպքում) գերազանցում է 50 կմ/ժ-ը:
Մոտոցիկլին են հավասարեցվում նաև լրակազմված և լցավորված վիճակում առանց վարորդի, ուղևորների, բեռի, իսկ էլեկտրական տրանսպորտային միջոցների դեպքում` նաև առանց մարտկոցների` 400 կգ-ը (բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների համար` 550 կգ-ը) չգերազանցող զանգված և 15 կՎտ-ը չգերազանցող շարժիչի առավելագույն արդյունավետ հզորություն ունեցող տրիցիկլերը, ինչպես նաև մոտոցիկլային նստեցվածքով կամ մոտոցիկլային տեսակի ղեկով քվադրիցիկլերը։
Ոչ սթափ վիճակ
ալկոհոլային խմիչքի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ պայմանավորված` մարդու ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակ, որի դեպքում տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է վարչական պատասխանատվություն։
Որակավորման քննություն
համապատասխան կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ձեռք բերելու համար ուսումնական ծրագրերին համապատասխան անցկացվող տեսական և (կամ) գործնական քննություն։
Վազանց
շարժման մեջ գտնվող մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցից առաջ անցնելը՝ կապված զբաղեցրած գոտուց դուրս գալու հետ
Վարորդ
տրանսպորտային միջոցը ղեկավարող անձ: Վարորդին է հավասարեցվում նաև վարել սովորեցնողը, ինչպես նաև ճանապարհով բեռնակիր և (կամ) հեծկան կենդանիներ կամ անասուններ քշող անձը։
Վթարային իրադրություն
երթևեկության մասնակցի և (կամ) կարգավորողի գործողության և (կամ) անգործության հետևանքով առաջացած իրավիճակ, որի ժամանակ ստեղծվում է ճանապարհատրանսպորտային պատահարի իրական վտանգ։
Տեսանելիության հեռավորություն
վարորդի նստատեղի բարձրության վրա գտնվող դիտակետից մինչև նույն բարձրության վրա գտնվող տեսանելի առարկան եղած հեռավորությունը։
Տրանսպորտային միջոց
ճանապարհով մարդ, բեռ կամ վրան տեղադրված սարքավորում փոխադրելու համար նախատեսված սարք։
ՈՒղևոր
տրանսպորտային միջոցի սրահում (խցիկում) կամ տրանսպորտային միջոցի վրա գտնվող, ինչպես նաև տրանսպորտային միջոցը նստող (բարձրացող) ու դրանից դուրս եկող (իջնող) անձ, բացառությամբ վարորդի և վարել սովորեցնողի։
Օրվա մութ ժամանակ
մթնշաղի վերջի և աղջամուղջի սկզբի միջև ընկած ժամանակահատվածը։
Ավտոբուս
ուղևորների համար նախատեսված 8-ից ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ։
Բաժանարար գոտի
ճանապարհի հարակից երթևեկելի մասերը բաժանող, կառուցվածքորեն և (կամ) համապատասխան գծանշումով առանձնացված տարր, որը նախատեսված չէ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության կամ կանգառի համար։
Բեռնատար ավտոմոբիլ
իր կառուցվածքով և կահավորվածությամբ բեռների փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ։
Զոհված
ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացած անձ։
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կանգառի կետ
ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի երթուղու որոշակի հատվածում ուղևորների նստեցման-իջեցման համար նախատեսված և համապատասխան ճանապարհային նշաններով կահավորված վայր։
Թեթև մարդատար ավտոմոբիլ
ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող, իր կառուցվածքով և կահավորվածությամբ ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ։
Ինքնաշեն տրանսպորտային միջոց
անհատական (կոլեկտիվ) եղանակով կառուցված տրանսպորտային միջոցների համար սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխան պատրաստված տրանսպորտային միջոց։
Իրավասու պաշտոնատար անձ
վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու և (կամ) դրա հիման վրա որոշում կայացնելու իրավասություն ունեցող ոստիկանության պաշտոնատար անձ։
Հաշվառումից հանում
տրանսպորտային միջոցն իրավասու այլ մարմնի կողմից հաշվառելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ խոտանման հետ կապված հաշվառման գործողություն։
Հատուկ տարածք
արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների պահպանման համար նախատեսված ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի կողմից պահպանվող տարածք։
Վերահաշվառում
տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալներից (սեփականատիրոջ ազգանուն, անուն, հասցե, տրանսպորտային միջոցի տեսակ, մակնիշ, համարանիշ, գույն, համարակիր ագրեգատների համարներ, թույլատրված առավելագույն զանգված, առանց բեռնվածության զանգված, հաշվառման վկայագրում կատարված հատուկ նշումներ) որևէ մեկի փոփոխության հետ կապված հաշվառման գործողություն։
Վերասարքավորում
տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վրա ազդող բաղադրիչ մասերի կամ սարքավորումների օտարման կամ չնախատեսվածների տեղադրման հետ կապված տրանսպորտային միջոցի կառուցվածքի փոփոխություն։
Վիրավոր
ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մարմնական վնասվածք ստացած անձ, որով պայմանավորվում է նրա հետագա հոսպիտալացումը կամ ամբուլատոր բուժման անհրաժեշտությունը
Տրանսպորտային միջոցի պետական գրանցում
տրանսպորտային միջոցի սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքների ծագման, փոփոխման, դադարման գրանցում։
Ավտոգնացք
կցորդի (կիսակցորդի) հետ կցված մեխանիկական տրանսպորտային միջոց (քարշակման համար միմյանց կցված մեխանիկական տրանսպորտային միջոցները ավտոգնացք չեն համարվում)։
Զիջել ճանապարհն այլ տրանսպորտային միջոցների
վարորդը չպետք է շարունակի կամ վերսկսի շարժումը կամ կատարի որևէ մանևր, եթե դա կարող է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին ստիպել անսպասելի փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը:
Բեռնաուղևորատար ավտոմոբիլ
իր կառուցվածքով և կահավորվածությամբ բեռների փոխադրման, ինչպես նաև ուղևորների համար նախատեսված վեցից ոչ ավելի նuտատեղ ունեցող, ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ (բեռի փոխադրման համար նախատեսված հատվածը ուղևորների և ուղեբեռի փոխադրման սրահից հուսալիորեն առանձնացված) փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ:
Էլեկտրամոբիլ
էլեկտրաէներգիայի ինքնուրույն աղբյուրից սնուցվող մեկ կամ մի քանի էլեկտրաշարժիչով շարժման մեջ դրվող ավտոմոբիլ (բացառությամբ տրոլեյբուսի և տրամվայի):
Հատուկ ավտոմոբիլ
իր վրա տեղադրված ագրեգատների, սարքերի և սարքավորումների օգնությամբ տարբեր` առավելապես ոչ տրանսպորտային (մարդ կամ բեռ փոխադրելու հետ չկապված) աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված ավտոմոբիլ:
Հատուկ կցորդ (կիսակցորդ)
իր վրա տեղադրված ագրեգատների, սարքերի և սարքավորումների օգնությամբ տարբեր` առավելապես ոչ տրանսպորտային (մարդ կամ բեռ փոխադրելու հետ չկապված) աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված կցորդ (կիսակցորդ):
Տրիցիկլ
տրանսպորտային միջոցի միջին երկայնական հարթության համեմատ համաչափ տեղակայված երեք անիվներով տրանսպորտային միջոց, որի շարժիչի աշխատանքային ծավալը (ներքին այրման շարժիչի դեպքում) գերազանցում է 50 uմ3-ը, և (կամ) առավելագույն կառուցվածքային արագությունը (ցանկացած շարժիչի դեպքում) գերազանցում է 50 կմ/ժ-ը։
Քվադրիցիկլ
25 կմ/ժ-ից ոչ պակաս առավելագույն կառուցվածքային արագությամբ, 15 կՎտ-ից ոչ ավելի շարժիչի առավելագույն հզորությամբ, լրակազմված և լցավորված վիճակում առանց վարորդի, ուղևորների, բեռի, իսկ էլեկտրական տրանսպորտային միջոցների դեպքում` նաև առանց մարտկոցների զանգվածի` 400 կգ-ից (բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների համար` 550 կգ-ից) ոչ ավելի զանգվածով, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված քառանիվ մոտոտրանսպորտային միջոց։
Քվադրոցիկլ
69 կՊա-ից (0.7 կգուժ/սմ2) ոչ ավելի ներքին ճնշմամբ անվադողերով, մոտոցիկլային նստեցվածքով նստատեղ և մոտոցիկլային տեսակի ղեկ ունեցող, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից դուրս միայն մեկ մարդու (վարորդի) փոխադրման (երթևեկության) համար նախատեսված մոտոտրանսպորտային արտաճանապարհային քառանիվ միջոց (մոտոամենագնաց): Քվադրոցիկլերը (մոտոամենագնացները), ինչպես նաև ձյունաճահճագնացները և ձյունագնացներն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով շահագործելն արգելվում է:
1. Տրանսպորտային միջոցների սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքները ենթակա են պետական գրանցման: Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
1.1. Մինչև տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցումը ճանապարհային ոստիկանությունը նոտարի ծանուցմամբ գույքի նկատմամբ իրավատիրոջ անվամբ կատարում է իրավունքի վերաբերյալ նախնական նշում, որն ընդգրկում է տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկություններ, իրավատիրոջ տվյալները, որի օգտին կատարվում է իրավունքի վերաբերյալ նախնական նշումը:
2. Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքը ենթակա է (պետք է ներկայացվի) ճանապարհային ոստիկանությունում պետական գրանցման կողմերի` գործարքն ստորագրելու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում, իսկ տրանսպորտային միջոցը «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ազատ շրջանառության նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծված լինելու դեպքում` հայտարարագրելու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի: Տրանսպորտային միջոցների պետական գրանցումն ու պետական հաշվառումն իրականացվում են տրանսպորտային միջոցը (կամ ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող իրավասու ստորաբաժանման տրամադրած տրանսպորտային միջոցի տվյալների վերաբերյալ տեղեկանքը) և օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը ճանապարհային ոստիկանություն ներկայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
3. Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող տրանսպորտային միջոցի սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքը ծագում է (պետությունը ճանաչում է) պետական գրանցման պահից: Եթե գրավի առարկա տրանսպորտային միջոցը, օրենքին կամ պայմանագրին համապատասխան, պետք է գտնվի գրավառուի մոտ, ապա գրավի իրավունքը ծագում է գրավի առարկա տրանսպորտային միջոցը նրան հանձնելու պահից, իսկ եթե այն հանձնվել է մինչև պայմանագիրը կնքելը, ապա այն կնքելու պահից: Ամուսինների՝ տրանսպորտային միջոցի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքները և սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ, եթե նույնիսկ այդ իրավունքներն առանձին չեն գրանցվել:
4. Տրանսպորտային միջոցի հետ կապված գործարքները չեն կարող իրականացվել առանց տրանսպորտային միջոցի սեփականության վկայականի, իսկ գործարքի կողմերից որևէ մեկի պահանջով՝ նաև ճանապարհային ոստիկանության՝ այդ տրանսպորտային միջոցի պետական գրանցումն իրականացրած ստորաբաժանման կողմից տրված՝ տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի: Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքը տրվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ 5 օր ժամկետով, ընդ որում` նույն տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ յուրաքանչյուր հաջորդ տեղեկանքը տրվում է միայն նախորդ տեղեկանքի գործողության ժամկետի ավարտից հետո: Առանց տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի իրականացված գործարքներից ծագող իրավունքների՝ արգելադրման առկայության հիմքով չգրանցման ռիսկերը կրում են գործարքի կողմերը:
5. Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության, գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության (նման գործարքն առ ոչինչ է), բացառությամբ այլ երկրներում տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ծագած սեփականության իրավունքի, որի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
6. Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից (տրանսպորտային միջոցը ձեռք բերելուց) հետո մինչև տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը այդ տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների դեպքում օրենսդրությամբ սեփականատիրոջ համար նախատեսված պատասխանատվությունը կրում է գնորդը, եթե վաճառողն ապացուցում է, որ իրենց միջև կայացել է պատշաճ գործարք:
7. «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ազատ շրջանառության նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցներին, որոնց սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման ճանապարհային ոստիկանությունում, և որոնք չունեն հաշվառման համարանիշեր, կամ դրանց հաշվառման համարանիշերը պարունակում են ոչ լատիներեն տառեր կամ ոչ արաբական թվեր, մաքսային ձևակերպումներից հետո ճանապարհային ոստիկանությունը տրամադրում է տարանցիկ համարանիշեր:
8. Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման համար ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում պետք է ներկայանա (ներկայանան)`
1) օտարողը (կամ նրա ներկայացուցիչը) և ձեռք բերողը (կամ նրա ներկայացուցիչը), եթե օտարումը ձևակերպված է հասարակ գրավոր գործարքով (հասարակ գրավոր գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը կարող են իրականացվել նաև ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակում՝ առանց ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում ներկայանալու, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով).
2) միայն ձեռք բերողը (կամ նրա ներկայացուցիչը), եթե նա ներկայացնում է՝
ա. դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ
բ. նոտարի վավերացրած օտարման պայմանագիր, իսկ եթե տրանսպորտային միջոցը ձեռք է բերվել այլ երկրում, ապա տվյալ երկրի օրենսդրության իմաստով տրանսպորտային միջոցի նկատմամբ ձեռք բերողի իրավունքը հավաստող պատշաճ փաստաթուղթ կամ մաքսային հայտարարագիր կամ
գ. հարկադիր կատարողի կամ սնանկության գործերով կառավարչի հետ կնքված օտարման պայմանագիր կամ ապրանքային բորսայից տրանսպորտային միջոցը ձեռք բերելու մասին արձանագրություն կամ պայմանագիր կամ
դ. տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի հետ կնքված՝ սույն հոդվածի 3-րդ մասում նշված տրանսպորտային միջոցների օտարման պայմանագիր (հաշիվ-ապրանքագիր) կամ
ե. նոտարի կողմից տրված` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության վկայագիր կամ
զ. իրավաբանական անձանց վերակազմակերպման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված փաստաթուղթ կամ
է. գրավի առարկա տրանսպորտային միջոցի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու միջոցով սեփականության իրավունքը գրավառուին անցնելը հավաստող օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր.
3) տրանսպորտային միջոցի մահացած սեփականատիրոջ ժառանգը (կամ նրա ներկայացուցիչը), եթե գրանցվում է նրա անունով:
9. Իրավասու մարմնի թույլտվության հիման վրա վերասարքավորված տրանսպորտային միջոցի` սույն օրենքով նախատեսված իրավունքների պետական գրանցումը և հաշվառումը, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի, կատարվում են վերասարքավորված վիճակում տեխնիկական զննություն անցնելուց հետո՝ վերասարքավորման ժամանակ կատարված փոփոխությունների մասով տրանսպորտային միջոցը սարքին լինելու վերաբերյալ տեխնիկական զննության արատորոշման քարտում կատարված գրառման (դրական եզրակացության) հիման վրա: Տրանսպորտային միջոցի վերասարքավորման դեպքում տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը փոխելը, ինչպես նաև վերասարքավորման հետևանքով այլ մակնիշի տրանսպորտային միջոց հավաքելը (ստեղծելը) արգելվում են:
10. Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժվում է, եթե`
1) ներկայացված չեն սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների պետական գրանցման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկով նախատեսված փաստաթղթերը.
2) չի պահպանվել սույն հոդվածի 2-րդ մասով` տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքի (բացառությամբ այլ երկրներում տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ծագած սեփականության իրավունքի) գրանցման ներկայացնելու համար սահմանված ժամկետը (առ ոչինչ գործարք), բացառությամբ այն դեպքերի, երբ ժամկետը չպահպանելը (բաց թողնելը) տեղի է ունեցել առանց անձի մեղքի, որի դեպքում անձը կարող է դիմում ներկայացնել բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու համար.
3) տրանսպորտային միջոցը չի ներկայացվել ճանապարհային ոստիկանություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերի.
4) առկա է տրանսպորտային միջոցի իրական (փաստացի) և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն.
5) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը հետախուզման մեջ է.
6) oրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցի նկատմամբ կիրառված է արգելադրում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 243.1-ին հոդվածով սահմանված դեպքերի.
7) տրանսպորտային միջոցը հավաքված է տարբեր տրանսպորտային միջոցների առանձին մասերից կամ առանձին պահեստամասերից, բացառությամբ ինքնաշեն տրանսպորտային միջոցների.
8) տրանսպորտային միջոցն առանց համապատասխան թույլտվության կահավորված է առկայծող փարոսիկներով և (կամ) հատուկ ձայնային ազդանշաններով, կամ տրանսպորտային միջոցի թափքի արտաքին մակերևույթի վրա առանց համապատասխան թույլտվության փակցված են գունագծապատկերներ, գրառումներ և այլ նշումներ, կամ դրանք չեն համապատասխանում սահմանված պահանջներին, եթե մինչև տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժելը դրանք հնարավոր չէ վերացնել:
11. Տրանսպորտային միջոցի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումն իրականացվում է գործարքի կատարման օրվանից հետո` 5-օրյա ժամկետում, ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում ներկայացված դիմումի հիման վրա, որին կցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան պատշաճ կազմված տրանսպորտային միջոցի գրավի կամ լիզինգի պայմանագիրը և տրանսպորտային միջոցի սեփականության վկայականի պատճենը, իսկ տրանսպորտային միջոցի սեփականության վկայականը գրավառուի ցանկությամբ պահվում է գրավառուի մոտ: Տրանսպորտային միջոցի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքը գրանցվում է սույն մասում նշված փաստաթղթերը ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում ներկայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանումը գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցումն իրականացնում է մատյանում և տրանսպորտային միջոցի հաշվառման քարտում համապատասխան գրառումներ կատարելով: Մատյանի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:
12. Տրանսպորտային միջոցի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցումը չի կարող մերժվել, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) ներկայացված չեն սույն հոդվածի 11-րդ մասում նշված դիմումը կամ դրան կցվող փաստաթղթերը, կամ չի պահպանվել սույն հոդվածի 11-րդ մասով` տրանսպորտային միջոցի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման ներկայացնելու համար սահմանված ժամկետը.
2) լիզինգի պայմանագրով վարձակալության հանձնվող տրանսպորտային միջոցի նկատմամբ սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով կիրառվել է արգելադրում:
13. Տրանսպորտային միջոցի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման, ինչպես նաև տրանսպորտային միջոցի նկատմամբ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրավասու մարմինների, ներառյալ` դատարանի որոշմամբ արգելանք կամ կալանք դնելու դեպքերում տրանսպորտային միջոցի նկատմամբ կիրառվում է սահմանափակում (արգելադրում)՝ գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պայմանագրերով կամ արգելանք կամ կալանք դնելու վերաբերյալ փաստաթղթերով նախատեսված սահմաններում:
14. Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանումն արգելադրումն իրականացնում է արգելադրման մատյանում և տրանսպորտային միջոցի հաշվառման քարտում համապատասխան գրառումներ կատարելով: Արգելադրման մատյանի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:
15. Մինչև 2010 թվականի հոկտեմբերի 16-ը պետական լիազոր մարմնի տրամադրած տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը համարվում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ, սակայն այդ վկայագրով գործարք իրականացնելն արգելվում է: Տրանսպորտային միջոցի սեփականատերն իրավունք ունի դիմելու և այդ հաշվառման վկայագրի հիման վրա անվճար ստանալու տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
16. Այն անձը, որ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունք է ձեռք բերել մինչև 2010 թվականի հոկտեմբերի 16-ը և չունի այդ տրանսպորտային միջոցի համար հաշվառման վկայագիր, կարող է 2010 թվականի հոկտեմբերի 16-ից հետո տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման փաստաթղթեր ստանալու համար սույն օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին:
17. Մինչև 2010 թվականի հոկտեմբերի 16-ը տրանսպորտային միջոցների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կատարված գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցումը սույն օրենքի իմաստով համարվում է տրանսպորտային միջոցի արգելադրում:
18. Տրանսպորտային միջոցի պետական հաշվառումը տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հիման վրա (բացառությամբ «Մաքսային տարանցում» և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների) տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ տեղեկությունների հավաքման և ամրագրման գործառույթ է, որի հետևանքով տրվում են տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (հաշվառման վկայագրի վրա, բացի հաշվառման տվյալներից, հայերենով և անգլերենով նշվում է նաև «Օտարման հիմք չէ» գրառումը) և (կամ) հաշվառման համարանիշ, բացառությամբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր մինչև 2 ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում հաշվառման վկայագիր և համարանիշներ չեն տրվում:
Տրանսպորտային միջոցը կարող է չներկայացվել պետական հաշվառման, եթե այն առևտրային նպատակներով ձեռք է բերվել (ներմուծվել է) տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից, որը Հայաստանի Հանրապետությունում այն չի շահագործելու, կամ եթե Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից տարբերվող այլ մաքսային ռեժիմներով կամ Հայաստանի Հանրապետությունում այն չի շահագործվելու:
Տրանսպորտային միջոցը հաշվառվում է սեփականատիրոջ անվամբ (մեկից ավելի սեփականատերերի դեպքում տրանսպորտային միջոցը բոլոր սեփականատերերի համաձայնությամբ հաշվառվում է նրանցից մեկի անվամբ):
20.1. Եթե տրանսպորտային միջոցի սեփականատեր (լիզինգառու) հանդիսացող ֆիզիկական անձը չունի տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք կամ զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, կամ այդ իրավունքը կասեցված է, ապա պարտավոր է տրանսպորտային միջոցը հաշվառելիս ներկայացնել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող միայն մեկ անձի տվյալները (անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները, վարորդական վկայականի համարը), որ շահագործելու է այդ տրանսպորտային միջոցը:
20.2. Սույն հոդվածի 20.1-ին մասով նախատեսված դեպքում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողություն կատարելիս այն շահագործող անձի ներկայությունը և նրա անձնական տվյալները տրամադրելու վերաբերյալ գրավոր համաձայնությունը պարտադիր են: Շահագործող անձին գրավոր պարզաբանվում է, որ տվյալ տրանսպորտային միջոցով կատարված և տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար կարող է կրել վարչական պատասխանատվություն: Շահագործող անձի կողմից իր անձնական տվյալները տրամադրելու վերաբերյալ համաձայնություն տալու և նրան գրավոր պարզաբանում տալու ձևը սահմանվում է ոստիկանության պետի հրամանով:
20.3. Տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները չհայտնելու դեպքում տրանսպորտային միջոցը չի հաշվառվում:
20.4. Տրանսպորտային միջոցը շահագործող անձի փոփոխության դեպքում սեփականատերը (լիզինգառուն) իրավունք ունի սույն հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու շահագործող այլ անձի տվյալներ:
20.5. Հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատեր (լիզինգառու) հանդիսացող` տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատերը, իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարը) իրավունք ունի սույն հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները:
20.6. Եթե որպես տրանսպորտային միջոցը շահագործող անձ ներկայացվում են այլ պետությունում ստացած վարորդական վկայական ունեցող և բնակչության պետական ռեգիստրում հաշվառված օտարերկրացու տվյալներ, ապա տրանսպորտային միջոցը շահագործող օտարերկրացու ներկայությունը և նրա վարորդական վկայականը ներկայացնելը պարտադիր է:
20.7. Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ մահվան դեպքում` մինչև տրանսպորտային միջոցի նկատմամբ նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքի պետական գրանցումը, որպես տրանսպորտային միջոցը շահագործող անձ է գրանցվում տրանսպորտային միջոցը փաստացի տիրապետող անձը, որը ներկայացնում է մահացած անձի տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը:
20.8. Տրանսպորտային միջոցը շահագործող անձի` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ անձին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու դեպքում ծանուցում է ուղարկվում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարին)` առաջարկելով ներկայացնել տրանսպորտային միջոցը շահագործող նոր անձի տվյալներ:
20.9. Ոստիկանությունը պարտավոր է ապահովել ինչպես սույն հոդվածով նախատեսված` տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (լիզինգառուի) (իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարի), այնպես էլ տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող սեփականատիրոջ (լիզինգառուի) (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի ղեկավարի) և տրանսպորտային միջոցը շահագործող անձի կամահայտնությունը էլեկտրոնային եղանակով ստանալու հնարավորություն, բացառությամբ սույն հոդվածի 20.1-ին մասով սահմանված` տրանսպորտային միջոցը հաշվառման ներկայացնելու և սույն հոդվածի 20.6-րդ և 20.7-րդ մասերով նախատեսված դեպքերի:
21. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները ենթակա են հաշվառման սահմանային մաքսային կետերում՝ մաքսային ձևակերպումների հետ միաժամանակ:
22. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները ենթակա են հաշվառման ճանապարհային ոստիկանության կողմից, իսկ մինչև 2 ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները` մաքսային մարմնի կողմից:ոցները` մաքսային մարմնի կողմից:
23. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցներին տրվում են ժամանակավոր հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշեր (իսկ եթե տրանսպորտային միջոցի համարանիշերը պարունակում են ոչ լատիներեն տառեր կամ ոչ արաբական թվեր, ապա անկախ ներմուծման ժամկետից տրվում են հաշվառման համարանիշեր), բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:
24. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
1. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը պետության սեփականությունն է:
2. Տրանսպորտային միջոցը փոխելիս (օտարելիս) մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնում տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին: Եթե վեց ամսվա ընթացքում տվյալ հաշվառման համարանիշներն օգտագործողը կամ նրա մերձավոր ազգականը (հայր, մայր, եղբայր, քույր, ամուսին, զավակ) հաշվառման է ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ հաշվառման համարանիշները տրամադրվում են օգտագործողին կամ մերձավոր ազգականին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, իսկ եթե այդ հաշվառման համարանիշները հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների հատկացումն առանց աճուրդի` նաև սահմանված գնի վճարմամբ: Նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից: Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողը կարող է ցանկացած պահի հրաժարվել այդ հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքից: Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել տրանսպորտային միջոցը ժառանգած անձին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, իսկ եթե այդ հաշվառման համարանիշները հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների հատկացումն առանց աճուրդի` նաև սահմանված գնի վճարմամբ:
4. Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների օգտագործման իրավունքը սույն հոդվածի 2-րդ մասում նշված մերձավոր ազգականին կարող է փոխանցել միայն տվյալ հաշվառման համարանիշն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցող անձը, բացառությամբ ժառանգությամբ կամ տվյալ հաշվառման համարանիշներն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցող անձանց փոխանցելու դեպքերի:
1. Ճանապարհային երթևեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը և կահավորումը պետք է համապատասխանեն օրենսդրության, ստանդարտների, կանոնների և տեխնիկական շահագործման հրահանգների պահանջներին` երթևեկության անվտանգությանը և շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող մասով:
2. Ճանապարհային երթևեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին վիճակում պահպանելու համար օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում տրանսպորտային միջոցի սեփականատերը, այն օգտագործողը կամ օգտագործման իրավասություն ունեցող անձը:
1. Տրանսպորտային միջոցի սեփականատերը պարտավոր է ապահովել տրանսպորտային միջոցի տեխնիկապես սարքին վիճակը՝ համաձայն տրանսպորտային միջոցի շահագործումը թույլատրող պայմանների ու շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի:
2. Տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է`
ա) երթևեկությունն սկսելուց առաջ ստուգել`
1) տրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն անցած լինելու կամ անօրինական վերասարքավորված չլինելու փաստերը.
2) արգելակային համակարգի, ղեկային կառավարման, լապտերների և հետին եզրաչափային լույսերի (օրվա մութ ժամանակ, անբավարար տեսանելիության պայմաններում) կամ վարորդի դիմացի ապակեմաքրիչի (անձրևի կամ ձյունաթափի ժամանակ), կցման հարմարանքի (ավտոգնացքի կազմում) սարքինությունը, ինչպես նաև անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության համապատասխանությունը սահմանված նորմերին: Նշված պահանջը տարածվում է տրանսպորտային միջոցի վարորդի վրա նաև երթևեկության ընթացքում.
բ) ոստիկանության ծառայողի պահանջով՝
1) օրենքով սահմանված դեպքերում ոստիկանության ծառայողներին չխոչընդոտել տրանսպորտային միջոցը և բեռը՝ իր ու քաղաքացիների ներկայությամբ զննելու համար (զինվորական տրանսպորտային միջոցների զննումը կատարվում է համապատասխան մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ).
2) ոչ սթափ վիճակում գտնվելու բավարար հիմքերի առկայության դեպքում ենթարկվել համապատասխան ստուգման՝ սթափության վիճակը որոշելու համար (զինվորական տրանսպորտային միջոցների վարորդների սթափության վիճակը որոշվում է համապատասխան մարմնի ներկայացուցչի ներկայությամբ).
գ) օժանդակելու նպատակով տրամադրել տրանսպորտային միջոցը՝
1) ոստիկանության ծառայողներին՝ շտապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց բժշկական հաստատություն տեղափոխելու համար.
2) բուժաշխատողներին, որոնք բուժօգնություն ցույց տալու համար մեկնում են համընթաց ուղղությամբ (վարորդի համաձայնությամբ).
3) ոստիկանության ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով.
դ) ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունենալու դեպքում անմիջապես կանգնեցնել և (կամ) չտեղաշարժել տրանսպորտային միջոցը, միացնել վթարային լուսային ազդանշանը, տեղադրել «Վթարային կանգառ» ճանաչման նշանը, չտեղաշարժել պատահարի հետ կապված առարկաները, առկայության դեպքում` նաև դիերը, չփոփոխել ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների` միմյանց և ճանապարհային ենթակառուցվածքների օբյեկտների նկատմամբ դիրքը, չվնասել և չձևափոխել հետքերը, այնուհետև գործել սույն հոդվածի 4-րդ և 4.1-ին մասերով սահմանված նորմերի պահանջներով: Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հետվթարային անվտանգությունն ապահովելու նպատակով պետք է միացված լինեն նաև օգնության համար դեպքի վայրին անմիջապես մոտ կանգնեցված տրանսպորտային միջոցների վթարային լուսային ազդանշանները:
3. Սույն հոդվածի երկրորդ մասի «գ» կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում վարորդի կողմից տրանսպորտային միջոցը կամովին չտրամադրելիս ոստիկանության ծառայողն իրավասու է նրան հեռացնելու տրանսպորտային միջոցի վարումից և օգտագործելու տրանսպորտային միջոցը: Նշված պահանջը չի տարածվում օպերատիվ ծառայություններին, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին և հաշմանդամներին պատկանող տրանսպորտային միջոցների վարորդների վրա:
Ոստիկանության ծառայողները տրանսպորտային միջոցների վարորդներին կարող են հեռացնել դրանց վարումից նաև օրենքով սահմանված այլ դեպքերում։
4. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել կամ վիրավորվել են մարդիկ, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդը պարտավոր է`
1) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` տուժածներին առաջին օգնություն ցույց տալու համար, կանչել «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն և ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հայտնել ոստիկանություն.
2) ծայրահեղ դեպքերում տուժածներին համընթաց շարժվող տրանսպորտային միջոցով ուղարկել, իսկ եթե դա անհնար է` իր տրանսպորտային միջոցով տեղափոխել մոտակա բժշկական կազմակերպություն, այնտեղ հայտնել իր անունը, ազգանունը, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ կամ վարորդական վկայական և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթ) և վերադառնալ պատահարի վայր.
3) ձեռնարկել բոլոր հնարավոր իրավաչափ միջոցները ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների կողմից պատահարի վայրի շրջանցումը կազմակերպելու ուղղությամբ.
4) սպասել ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների ներկայանալուն, այնուհետև գործել նրանց հրահանգներով:
4.1. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով պատճառվել է միայն գույքային վնաս, և եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով գույքի վնասման հետ կապված վնասվածքներ հասցնելու հանգամանքները, տրանսպորտային միջոցների տեսանելի վնասների բնույթը և ցանկը ճ
1) առաջացնում են տարաձայնություններ կամ չեն առաջացնում տարաձայնություններ, սակայն ճանապարհատրանսպորտային պատահարի հատկանիշները (պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների քանակը և (կամ) ակնկալվող հատուցման չափը) չեն համապատասխանում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդը պարտավոր է տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկանություն, սպասել ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների ներկայանալուն և մինչև ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների ներկայանալը ձեռնարկել բոլոր հնարավոր իրավաչափ միջոցները ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների կողմից պատահարի վայրի շրջանցումը կազմակերպելու ուղղությամբ, իսկ ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների՝ պատահարի վայր ներկայանալուց հետո գործել վերջիններիս հրահանգներով (ցուցումներով)` մասնակցելով պատահարի գրանցման և անհրաժեշտ ստուգումների անցկացման հետ կապված գործողություններին.
2) չեն առաջացնում տարաձայնություններ, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր չեն տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկանություն և կարող են՝
ա. ինքնուրույն ձևակերպել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ փաստաթղթեր` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին համապատասխան, և թողնել պատահարի վայրը, եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հատկանիշները (պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների քանակը և (կամ) ակնկալվող հատուցման չափը) համապատասխանում են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին,
բ. չձևակերպել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ փաստաթղթեր, եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնասվել են միայն դրա մասնակիցների տրանսպորտային միջոցները կամ այլ գույքը, և ոչ մի մասնակից չունի նշված փաստաթղթերը ձևակերպելու և (կամ) միմյանց նկատմամբ (այդ թվում` ապահովագրական ընկերությունների միջոցով) պահանջներ ներկայացնելու ցանկություն:
4.2. Սույն հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում վարորդների կողմից նշված պատահարի վերաբերյալ հետագայում ոստիկանություն դիմում կամ հաղորդում ներկայացվելու դեպքում որևէ վարույթ չի իրականացվում, և դիմումը կամ հաղորդումը թողնվում են անհետևանք:
4.3. Սույն հոդվածի 4.1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում ոստիկանությունը ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում, ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը, հավաքում է ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների, նրանց տրանսպորտային միջոցների և պատահարի հանգամանքների վերաբերյալ տվյալներ` կազմելով պատահարի մասին և պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրություններ` ամրագրելով (այդ թվում` լուսանկարահանման կամ տեսանկարահանման միջոցով) ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների` միմյանց և ճանապարհային ենթակառուցվածքների օբյեկտների նկատմամբ դիրքը, հետքերը, առարկաները, տրանսպորտային միջոցների կամ այլ գույքի վնասվածքները: Պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրությունը կարող է չկազմվել, եթե ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել ցերեկը` օրվա լուսավոր ժամի, բավարար տեսանելիության պայմաններում, և առկա է դրա տեղի ունենալու պահի և դրան անմիջապես հաջորդող` պատահարի մասնակիցների գործողությունների տեսագրություն: Պատահարի մասին և պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրությունները, ինչպես նաև տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի հետ կապված յուրաքանչյուր փաստաթուղթ, տեղեկություն, տեսանյութ, լուսանկար կամ այլ նյութ կարող է ցանկացած եղանակով տրամադրվել (հասանելի դարձվել) Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին և (կամ) դրա անդամ ապահովագրական ընկերություններին և (կամ) երրորդ անձանց՝ ճանապարհատրանսպորտային պատահարի գծով իրականացվող հատուցման գործընթացի կարգավորման, ներառյալ՝ փորձաքննությունների իրականացման և ԱՊՊԱ ոլորտում անհրաժեշտ այլ գործողությունների իրականացման համար: Պատահարի մասին արձանագրության ձևը և դրանում պարունակվող տեղեկատվությունը, ինչպես նաև պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների կազմի ու կառուցվածքի նկատմամբ պահանջները հաստատում է ոստիկանության պետը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:
5. Մեխանիկական տրանսպորտային միջոցի, ինչպես նաև տրամվայի վարորդը, բացի սույն հոդվածի երկրորդ մասում նշվածից, պարտավոր է՝
ա) իր մոտ ունենալ և ոստիկանության ծառայողների, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կարգավորման համար օրենքով սահմանված կարգով լիազորված այլ անձանց պահանջով ներկայացնել ստուգման՝
1) տվյալ կարգի կամ ենթակարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը (կամ տրանսպորտային միջոց վարելու ժամանակավոր վարորդական վկայական կամ թույլտվություն՝ անձը հաստատող փաստաթղթի հետ միասին), իսկ դրանում նշված դեպքերում` նաև բժշկական տեղեկանքը.
2) տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը.
4) ուղևորների և բեռների փոխադրման համար օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր (ծանրաքաշ, մեծ եզրաչափերով ու վտանգավոր բեռների փոխադրման թույլտվություն և այլն).
բ) կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթևեկելիս լինել ամրակապված և չփոխադրել անվտանգության գոտիներով չամրակապված ուղևորների: Թույլատրվում է գոտիներով չամրակապել մինչև 12 տարեկան երեխաներին (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված ամրակապելու համար պարտադիր դեպքերի), ինչպես նաև տրանսպորտային միջոցը վարել սովորեցնողին, երբ այն վարում է սովորողը, իսկ բնակավայրերում, բացի այդ, օպերատիվ ծառայությունների, թափքի գունագրաֆիկ երանգավորում ունեցող ավտոմոբիլների վարորդներին և ուղևորներին.
գ) մոտոցիկլով երթևեկելիս, ինչպես նաև մոպեդով կամ հեծանիվով երթևեկելի մասով երթևեկելիս լինել կոճկված սաղավարտով և չփոխադրել չկոճկված սաղավարտով ուղևորների:
6. Միջազգային ճանապարհային երթևեկությանը մասնակցող մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է՝
ա) իր մոտ ունենալ միջազգային ճանապարհային երթևեկության համար նախատեսված փաստաթղթերին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական իրավունքի վկայական, տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից այլ պետությունների հետ կնքված միջազգային պայմանագրերի առկայության դեպքում՝ նաև այլ փաստաթղթեր.
բ) տրանսպորտային միջոցի վրա ունենալ լատինական տառերով և արաբական թվերով համարանիշեր և այն երկրի տարբերանշանը, որտեղ գրանցված է տրանսպորտային միջոցը:
7. Վարորդին արգելվում է՝
ա) տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում.
բ) տրանսպորտային միջոցի վարումը հանձնել ոչ սթափ վիճակում գտնվող կամ իրենց մոտ տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու համար վարորդական իրավունքի վկայական չունեցող անձանց.
գ) լքել իր տեղը կամ թողնել տրանսպորտային միջոցը, եթե նրա կողմից չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք բացառում են տրանսպորտային միջոցի ինքնաբերաբար շարժումը կամ դրա օգտագործումը իր բացակայության ժամանակ.
դ) բացել տրանսպորտային միջոցի դռները ընթացքի ժամանակ.
ե) բացել տրանսպորտային միջոցի դռները նույնիսկ կանգառի ժամանակ, եթե դա կխոչընդոտի ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին.
զ) ընթացքի ժամանակ օգտվել ռադիոկապից և հեռախոսակապից, եթե դրանք կահավորված չեն առանց ձեռքերի օգտագործման այդ սարքերից օգտվելու սարքավորումներով (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների), կամ ընթացքի ժամանակ ծխել.
է) տրանսպորտային միջոցից դուրս նետել իրեր և առարկաներ.
ը) ճանապարհատրանսպորտային պատահարից, որին նա առնչություն ունի, կամ ոստիկանության աշխատակցի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո՝ մինչև սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն անցկացնելուց նրան ազատելու որոշման ընդունումն օգտագործել ալկոհոլային խմիչքներ, հոգեմետ կամ գիտակցությունը մթագնող այլ միջոցներ:
1. Մեխանիկական տրանսպորտային միջոցները բաժանվում են հետևյալ կարգերի և ենթակարգերի.
1) «AM» ենթակարգ` մոպեդներ և դրանց համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող քվադրիցիկլներ.
1.1) «A1» ենթակարգ` ոչ ավելի, քան 125 խորանարդ սմ աշխատանքային ծավալով, և ոչ ավելի, քան 11 կՎտ (կամ 15 ձիաուժ) առավելագույն հզորությամբ շարժիչով մոտոցիկլեր (թեթև մոտոցիկլեր).
2) «A» կարգ` մոտոցիկլեր, բացառությամբ «AM» և «A1» ենթակարգերին վերաբերող տրանսպորտային միջոցների.
3) «B1» ենթակարգ` տրիցիկլեր և քվադրիցիկլեր.
4) «B» կարգ`
ա. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, կամ
բ. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը, կամ
գ. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածը առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 3500 կգ-ը.
5) «C1» ենթակարգ`
ա. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, սակայն չի գերազանցում 7500 կգ-ը, կամ
բ. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, սակայն չի գերազանցում 7500 կգ-ը` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.
6) «C» կարգ`
ա. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, կամ
բ. ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.
7) «D1» ենթակարգ`
ա. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ) կամ
բ. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.
8) «D» կարգ`
ա. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ) կամ
բ. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.
9) «BE» կարգ`
ա. «B» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը և գերազանցում է ավտոմոբիլի զանգվածն առանց բեռնվածության, կամ
բ. «B» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը.
10) «C1E» ենթակարգ` «C1» ենթակարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածն առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 12000 կգ-ը.
11) «CE» կարգ` «C» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը.
12) «D1E» ենթակարգ` «D1» ենթակարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որը նախատեսված չէ ուղևորներ փոխադրելու համար, և որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածը առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 12000 կգ-ը.
13) «DE» կարգ` «D» կարգի ավտոմոբիլ (ավտոբուս)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը.
14) «T» կարգ` տրոլեյբուս:
2. «C» և «CE» կարգերի, ինչպես նաև «C1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց այդ կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներով (բեռնատարներով) թույլատրվում է փոխադրել ոչ ավելի, քան 8 ուղևոր, իսկ դրանից ավելի ուղևոր փոխադրելու դեպքում վարորդը պարտավոր է ունենալ նաև «D» կամ «DE» կարգի կամ «D1» կամ «D1E» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական:
3. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական տրվում է`
1) «AM» ենթակարգի` 16 տարին լրացած անձանց, իսկ «A», «B» և «C» կարգերի ու «A1», «B1» և «C1» ենթակարգերի` 18 տարին լրացած անձանց.
2) «D» կարգի և «D1» ենթակարգի` 21 տարին լրացած, իսկ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված լինելու դեպքում` 19 տարին լրացած, և «B» կամ «C» կարգի կամ «C1» ենթակարգի` տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.
3) «BE», «CE» և «DE» կարգերի ու «C1E» և «D1E» ենթակարգերի` 19 տարին լրացած, և համապատասխանաբար «B», «C» կամ «D» կարգերի կամ «C1» կամ «D1» ենթակարգերի` տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.
4) «T» կարգի` 20 տարին լրացած անձանց:
4. Վարորդի թեկնածու կարող է դառնալ 17 տարին լրացած անձը, բացառությամբ «AM» ենթակարգի տրանսպորտային միջոցի վարորդի թեկնածուի: «AM» ենթակարգի տրանսպորտային միջոցի վարորդի թեկնածու կարող է դառնալ 16 տարին լրացած անձը:
5. Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականներ, ընդ որում` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տված միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու համար համարվում են չգործող:
6. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը ծագում է վարորդական իրավունքի վկայականն ստանալու պահից:
7. «A» և «B» կարգերի ու «AM», «A1» և «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի միջազգային վարորդական վկայականները տրվում են 18, իսկ «C», «D», «BE», «CE» և «DE» կարգերի ու «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները` 21 տարին լրացած անձանց:
8. Ազգային վարորդական վկայականը տրվում է տասը, իսկ միջազգային վարորդական վկայականը` մինչև երեք տարի ժամկետով, բայց ազգային վարորդական վկայականի գործողության կամ բժշկական հավատարմագրման տեղեկանքի ժամկետից ոչ ավելի:
9. Տրոլեյբուս վարելու իրավունք տալու համար գործնական քննությունն ընդունում են տրոլեյբուս շահագործող կազմակերպությունները` տրանսպորտի և կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
10. «A» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «AM» և «A1» ենթակարգի, ինչպես նաև մոտոցիկլային նստատեղ կամ ղեկ ունեցող «B1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «B» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «B1» ենթակարգի (բացառությամբ մոտոցիկլային նստատեղ կամ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների) տրանսպորտային միջոցներ, «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «D» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «CE» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «C1E» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «DE» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարելու նաև «D1E» ենթակարգի տրանսպորտային միջոցներ:
11. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տված (այդ թվում` այլ պետություններում փոխանակված), ինչպես նաև ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների՝ մինչև 1992 թվականի փետրվարի 21-ը տված վարորդական վկայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքերում դրա տնօրինողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի նոր վարորդական վկայական է տրվում առանց որակավորման քննություններ հանձնելու:
12. Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող քաղաքացիների` այլ երկրներում ստացած և Վիեննայի՝ 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների հիման վրա Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական տրվում է առանց որակավորման քննություններ հանձնելու:
13. Այլ պետություններում ստացած և Վիեննայի՝ 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականը փոխանակվում է առանց որակավորման քննություններ հանձնելու:
14. Կորցրած կամ գողացված օտարերկրյա (բացառությամբ ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների կողմից մինչև 1992 թվականի փետրվարի 21-ը տրված) ազգային և միջազգային վարորդական վկայականի փոխարեն Հայաստանի Հանրապետության ազգային և միջազգային վարորդական վկայականների հատկացում չի կատարվում:
15. Այլ պետություններում ստացած և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին չհամապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության ազգային և միջազգային վարորդական վկայականներով չեն փոխանակվում, և կորած վարորդական վկայականի կրկնօրինակ չի տրվում:
16. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային վարորդական վկայականով թույլատրվում է վարել տրանսպորտային միջոցներ միայն ազգային վարորդական վկայականի առկայության դեպքում:
17. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջականորեն կապված ձեռնարկատիրական և (կամ) աշխատանքային գործունեություն ծավալել օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի: Սույն մասով նախատեսված արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ:
18. Այլ երկրում, որը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հետ համատեղ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում միջազգային պայմանագրերի մասնակից, տրված ազգային վարորդական վկայականը փոխադարձության պայմանով համարվում է գործող Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոց վարելու համար միայն այն դեպքում, եթե այն ներկայացվում է նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությունով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ վարորդական վկայականի բոլոր գրառումները կատարված են կամ կրկնօրինակված են լատիներեն տառերով:
19. Օտարերկրյա ազգային և միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու համար համարվում են գործող նշված վարորդական վկայականների համապատասխան կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցների համար` տիրապետողների տարիքը սույն հոդվածով սահմանված տարիքը լրանալու պահից:
Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված տարիքը լրացած և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում վարորդական գործունեության, ներառյալ` առողջական վիճակի հետ կապված հակացուցումներ չունեցող անձինք կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած ուսումնական պլանով և ծրագրով ուսուցումը ստանալուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի որակավորման քննություններին։
1.1. Տրանսպորտային միջոց վարել սովորողը պետք է լինի առնվազն 16 տարեկան:
1.2. «A», «B» և «C» կարգերի, ինչպես նաև «AM», «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ստանալու համար որակավորման քննություններին օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մասնակցել նաև ինքնուս անձինք:
1.3. «A», «B» և «BE» կարգերի, ինչպես նաև «AM», «A1» և «B1» ենթակարգերի վարորդական իրավունքի վկայական ստանալու համար (այդ թվում՝ վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար) դիմած անձն անցնում է բժշկական հավատարմագրում, եթե`
1) վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս ակնհայտ երևում է, որ նա կարող է ունենալ սույն օրենքի 22.1-ին հոդվածով սահմանված՝ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հակացուցում, ցուցում կամ սահմանափակում (բացակայում են վերին կամ ստորին վերջույթը, դաստակը կամ ոտնաթաթը, կամ առկա են շարժումները սահմանափակող՝ դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտում, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումներ և արատներ, պարանոցի կամ մեջքի խնդիրներ, տեսողության ակնհայտ խանգարումներ կամ աչքի բացակայություն, լսողության ակնհայտ խանգարումներ).
2) առողջական վիճակի վերաբերյալ լրացված հայտարարագրում առկա է նշում տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական վիճակի մասին։
1.4. Սույն հոդվածի 1.3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած անձին ճանապարհային ոստիկանության կողմից բժշկական հավատարմագրման պահանջագիրը տրվում է վարորդական իրավունքի վկայական ստանալու (այդ թվում՝ վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար) մասին դիմումը ներկայացնելու պահին:
1.5. Բժշկական հավատարմագրման պահանջագրի և առողջական վիճակի վերաբերյալ հայտարարագրի ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
1.6. «C», «D», «T» և «CE», «DE» կարգերի, «C1», «D1» և «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական առաջին անգամ ստանալու համար դիմող անձինք պետք է ճանապարհային ոստիկանություն ներկայացնեն բժշկական հավատարմագրում անցած լինելու մասին տեղեկանք:
1.7. «C», «D», «T» և «CE», «DE» կարգերի, «C1», «D1» և «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար դիմած անձը պետք է անցնի բժշկական հավատարմագրում, եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս ակնհայտ երևում է, որ նա կարող է ունենալ սույն օրենքի 22.1-ին հոդվածով սահմանված՝ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հակացուցում, ցուցում կամ սահմանափակում (ձեռքերի, ոտքերի, ձեռքի մատների շարժումների սահմանափակում կամ ձևախեղումներ կամ դրանց բացակայություն, պարանոցի կամ մեջքի խնդիրներ, տեսողության ակնհայտ խանգարումներ կամ աչքի բացակայություն, լսողության ակնհայտ խանգարումներ), կամ առողջական վիճակի վերաբերյալ լրացված հայտարարագրում առկա է նշում տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական վիճակի մասին։
1.8. Տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական խնդիրներ ունեցող, թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ենթակա, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպություններում հաշվառված անձանց անձնական տվյալները մշակվում են էլեկտրոնային եղանակով և վարորդական վկայական ստանալու (վարորդական վկայականը փոխանակելու կամ կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու) մասին դիմում ներկայացվելու պահին էլեկտրոնային հարցման դեպքում առողջապահության բնագավառի լիազոր մարմնի միասնական էլեկտրոնային շտեմարանի միջոցով հասանելի են դառնում ճանապարհային ոստիկանությանը:
3. Գործնական քննությանը կարող են մասնակցել միայն վարորդի թեկնածուները:
4. Վարորդի թեկնածու կարող է դառնալ 17 տարին լրացած անձը, բացառությամբ «AM» ենթակարգի տրանսպորտային միջոցի վարորդի թեկնածուի: «AM» ենթակարգի տրանսպորտային միջոցի վարորդի թեկնածու կարող է դառնալ 16 տարին լրացած անձը:
6. Անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը պետք է ունենա տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական իրավունքի վկայական:
7. Տրանսպորտային միջոցների գործնական վարման սկզբնական ուսուցումն իրականացվում է ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, իսկ դրա բացակայության դեպքում` ճանապարհային երթևեկությունից մեկուսացված փակ տարածքում, որը կահավորվում է տրանսպորտային միջոցների սկզբնական գործնական վարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
8. Գործնական վարման ուսուցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցը պետք է ունենա համապատասխան ճանաչման նշան և կահավորված լինի վարել սովորեցնողի համար նախատեսված հետին տեսանելիության հայելիով, ինչպես նաև կցորդման (բացառությամբ ավտոմատ փոխհաղորդակով (տրանսմիսիայով) տրանսպորտային միջոցների) և արգելակման լրացուցիչ ոտնակներով:
Գործնական վարման ուսուցումը կարող է իրականացվել այն ճանապարհներին, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արգելված չէ դրա իրականացումը:
9. Գործնական վարման ուսուցումն անցնող վարորդի թեկնածուի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ուսումնական հիմնարկի վարորդ-հրահանգիչը կամ անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը: