6.1. «Առավելագույն արագության ընդհանուր սահմանափակում»


կանոններով սահմանված առավելագույն արագության ընդհանուր սահմանափակում.


6.2. «Առաջարկվող արագություն»


ճանապարհի տվյալ հատվածում երթևեկելու համար նախընտրելի արագություն:


6.3.1. «Հետադարձի տեղ»


ձախ շրջադարձն արգելվում է.


6.3.2. «Հետադարձի գոտի»


հետադարձի համար գոտու երկարությունը: Ձախ շրջադարձն արգելվում է.


6.4. «Կայանման տեղ»

 


6.5. «Վթարային կանգառի գոտի»


կտրուկ վայրէջքի վրա վթարային կանգառի գոտի.


6.6. «Ստորգետնյա հետիոտնային անցում»

 


6.7. «Վերգետնյա հետիոտնային անցում»

 


    6.8.1               6.8.2            6.8.3

6.8.1,6.8.2,6.8.3.  «Փակուղի» . միջանցիկ անցում չունեցող ճանապարհ.


 

6.9.1. «Ուղղությունների նախնական ցուցիչ»

Երթևեկելու ուղղություններ դեպի նշանի վրա նշված բնակավայրերը և այլ օբյեկտներ:
Այս նշանների վրա կարող են պատկերվել 6.14.1 նշանի պատկերը, ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշանները և այլ պատկերագրեր:

6.9.1 նշանի վրա կարող են պատկերվել երթևեկության առանձնահատկությունների մասին տեղեկացնող այլ նշանների պատկերներ:

Կապույտ հիմնագույնով նշանները տեղադրվում են բնակավյրերից դուրս գտնվող ճանապարհներին

Կանաչ հիմնագույնով նշանները տեղադրվում են ավտոմայրուղիներին։

Սպիտակ հիմնագույնով նշանները տեղադրվում են բնակավայրերում գտնվող ճանապարհներին։


 

6.9.2. «Ուղղությունների նախնական ցուցիչ»

Երթևեկելու ուղղություններ դեպի նշանի վրա նշված բնակավայրերը և այլ օբյեկտներ:
Այս նշանների վրա կարող են պատկերվել 6.14.1 նշանի պատկերը


Կապույտ հիմնագույնով նշանները տեղադրվում են բնակավայրերից դուրս գտնվող ճանապարհներին։

Սպիտակ հիմնագույնով նշանները տեղադրվում են բնակավայրերում գտնվող ճանապարհներին։


6.9.3. «Երթևեկության սխեմա»

խաչմերուկներում որոշ մանևրների արգելման դեպքում երթևեկության երթուղի կամ բարդ խաչմերուկներում երթևեկության թույլատրելի ուղղություններ:


6.10.1. «Ուղղությունների ցուցիչ»

Դեպի երթուղու կետերը շարժվելու ուղղություններ: Նշանի վրա կարող են նշվել մինչև այդ օբյեկտները եղած հեռավորությունները (կմ), պատկերվել ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշաններ և այլ պատկերագրեր:

 

6.10.2. «Ուղղության ցուցիչ»

Դեպի երթուղու կետերը շարժվելու ուղղություններ: Նշանի վրա կարող են նշվել մինչև այդ օբյեկտները եղած հեռավորությունները (կմ), պատկերվել ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշաններ և այլ պատկերագրեր։


6.11. «Օբյեկտի անվանում»

Բնակավայրերից բացի` այլ օբյեկտի անվանումը (գետ, լիճ, լեռնանցք, տեսարժան վայր և այլն)։


6.12. «Հեռավորությունների ցուցիչ»

Մինչև երթուղու վրա գտնվող բնակավայրերը եղած հեռավորությունը (կմ)։


6.13. «Կիլոմետրային նշան»


մինչև ճանապարհի սկիզբը կամ վերջը եղած հեռավորությունը (կմ).

 

      6.14.1


       6.14.2

«Երթուղու համարը». 6.14.1` ճանապարհին (երթուղուն) հատկացված համարը, 6.14.2` ճանապարհի (երթուղու) համարը և ուղղությունը.6.14.2. «Երթուղու համարը»


6.15. «Երթևեկության ուղղություն բեռնատար ավտոմոբիլների համար»

Բեռնատար ավտոմոբիլների, տրակտորների և ինքնագնաց մեքենաների վարորդներին առաջարկում է երթևեկել ուղիղ, եթե խաչմերուկում դրանց երթևեկությունը որևէ ուղղությամբ արգելված է։


 

6.16. «Կանգ-գիծ»

լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի դեպքում տրանսպորտային միջոցների կանգառի տեղ.


6.17. «Շրջանցման սխեմա»

երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածի շրջանցման երթուղի.


       6.18.1                 6.18.2               6.18.3

6.18.1,6.18.2,6.18.3  «Շրջանցման ուղղություն»

6.18.1 Երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածը շրջանցելու համար ճանապարհը շարունակել ուղիղ։6.18.2 Երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածը շրջանցելու համար թեքվել աջ։6.18.3 Երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածը շրջանցելու համար թեքվել ձախ։


     6.19.1           6.19.2

6.19.1,6.19.2«Այլ երթևեկելի մաս վերադասավորվելու նախնական ցուցիչ»

Բաժանարար գոտիով ճանապարհի երթևեկության համար փակ հատվածը շրջանցել հանդիպակաց երթևեկելի մաս վերադասավորվելով։


 

 

6.20.1,6.20.2 «Վթարային ելք». թունելում ցույց է տալիս այն տեղը, որտեղ գտնվում է վթարային ելքը.

 

6.21 «Դեպի վթարային ելք տեղաշարժման ուղղություն». ցույց է տալիս դեպի վթարային ելք ուղղությունը և մինչև վթարային ելքը եղած հեռավորությունը: